Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ օդային հարվածները

Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ օդային հարվածները
15.04.2018 | 00:47

Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի դեմ արևմտյան 3 երկրների օդային հարվածներն ու ընդգծում` դրանք անպատասխան չեն մնա: «Վատագույն սպասումները դարձան իրականություն», ֊ Թվիթերում գրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հավելելով` մենք զգուշացրել ենք, որ նման քայլերը անհետևանք չեն մնա: Կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի վրա: ՌԴ նախագահին վիրավորելը անընդունելի է և անթույլատրելի»: ՌԴ Սենատի ներկայացուցիչ, պետական ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը հայտարարել է, թե «ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայում գործում են որպես հանցախումբ, որ վերացնում է իր դեմ ապացույցները, այդ թվում՝ բեմադրված քիմիական հարձակման մասին վկայող հետքերը»:

Դատապարտելով կատարվածը` նա նշել է, որ առայժմ խոսք չկա ռուս-ամերիկյան ռազմական առճակատման մասին։ «Ամերիկացիները և նրանց դաշնակիցներն ամեն ինչ արել են, որ թիրախում չհայտնվեն Սիրիայում գտնվող ռուսական ստորաբաժանումները», ֊ ասել է Կլիմովը:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ